Գերիների վերջնական ցուցակը ճշտելը բավականին դժվար է․ Հովիկ Աղազարյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում դժավարացել է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի խոսքերը։
«Ուղղակի կարող եմ իմ կարծիքը հայտնել, որ գերիների վերջնական թվակազմը և անվանական ցանկը ճշտելն անմիջական կապ ունի նաև անհետ կորածների հետ: Մենք չգիտենք տվյալ անհետ կորածը զոհվե՞լ է, թե գերեվարության մեջ է: Հետևաբար անվանական ցանկն ու վերջնական ցուցակը ճշտելը բավականին դժվար է»,-նշել է պատգամավորը։
Ամեն դեպքում Աղազարյանի խոսքերով, դա կապ չունի գերիների փոխանակման մասով պայմանավորվածության հետ. «Որովհետև պայմանավորվածությունը եղել է «բոլորը բոլորի դիմաց»: Հիմա, թե քանի հոգի են այս պահին, ի՞նչ կարևոր է: Կարող է պատահի, որ մեկ ամիս հետո մենք պարզենք, որ էլի գերի ունենք: Դա նշանակում է, որ նրանք չպե՞տք է վերադարձվեն: Ոչ, անկախ թվից ու ամեն ինչից, պետք է վերադարձվեն»:
Նմանատիպ նյութեր