Գերիների հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք․ Վլադիմիր Վարդանյան

Քաղաքական 18.01.2021   12:19   53

Գերիների հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, պարզապես պետք է գտնել այն ճիշտ ձևաչափը, որով կարելի է աշախատել։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Այո, մենք մեր միջազգային գործընկերներին պետք է ամենօրյա ռեժիմով տեղյակ պահենք խնդիրների մասին, միջազգային հարթակներում պետք է խոսենք սրա մասին, չափազանց կարևոր է։

Մամուլը, սենսացիաների հետևից ընկնելով, նույնիսկ գրում է հոդվածներ, որ ԱԺ-ն հրաժարվեց քննարկել գերիների հետ կապված հարցը։ Ես պարզապես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդամենը օրեր առաջ կրկին Լուսավոր Հայաստան խմբակցության կողմից ներկայացված հայտարարության տեքստ քննարկվեց, և ընդունեցինք հայտարարություն, որում արտացոլված է մեր դիրքորոշումը այն ռազմագերիների և գերեվարված անձանց նկատմամբ, որոնք պահվում են Ադրբեջանում։ Այսինքն՝ այդ գործընթացը ծավալվել է արդեն։ Առաջարկում եմ ձևավորել աշխատանքային խումբ և աշխատել»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։


 Պիտակներ
         Վլադիմիր Վարդանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb