Գերեվարված զինվորների մասին տեսանյութերից շատերն որևէ կապ չունեն Արցախի հետ. ԱԱԾ

Իրադարձային 24.11.2020   12:17   57

Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն:

«Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա»,-նշված է հայտարարությունում։


 Պիտակներ
         ԱԱԾ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb