Գեղարքունիքում 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու ծեծել հարձակվողներին

Իրադարձային 03.10.2019   17:05   75
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գեղարքունիքի մարզում, հոկտեմբերի 2-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 16:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, պարանոցի զույգ վերին վերջույթների, ձախ ոտքի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Էմմա Հ.-ն է:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 14:00-ից մինչեւ 15:00-ն ընկած ժամանակահատվածում Բունիաթյան փողոցում Էմմա Հ.-ի տան պատից ձայն են տվել և վերջինս դուրս է եկել բակ, որտեղ 30-40 տարեկան իրեն անծանոթ 2 տղամարդիկ իրենից հարցրել են, թե արդյոք իրենց տան դիմացի հողամասը վաճառվում է:

Այդ ընթացքում Էմմա Հ.-ին անծանոթ տղամարդկանցից մեկը ատրճանակով մոտեցել է իրեն, հայհոյանքներ տեղացել ու ասել, որ իրենք գիտեն, թե որտեղ է գտնվում չհրկիզվող պահարանը իրենց տանը ու փորձել են հարձակվել Էմմա Հ.-ի վրա:

Վերջինս կարողացել է դիմադրություն ցույց տալ եւ ատրճանակը խլել է նրա ձեռքից եւ այդ ատրճանակով խփել է իրեն հարձակվողի գլխին, ով հավասարակշռությունը կորցել եւ ընկել է:

Հանցակից ընկերը, տեսնելով կատարվածը, մոտեցել է Էմմա Հ.-ին եւ միմյանց միջեւ սկսվել է քաշքշուկ: Քաշքշուկի ընթացքում մեկ այլ տղամարդ մտել է Էմմա Հ.-ի տուն եւ գետնին ընկած ընկերոջը տարել: Երբ քաշքշուկն ավարտվել է, Էմմա Հ.-ն մտել է տուն, իսկ նրա հետ վիճաբանող տղամարդը, հետապնդելով նրան, տան մոտ տեղադրված ծաղկամանով փորձել է հարվածել Էմմային, սակայն այն դիպել է պատից կախված սրբապատկերին, որից հետո անկոչ հյուրերը դիմել են փախուստի:

Ոստիկաններին եւ քննիչներին Էմմա Հ.-ն հայտնել է, որ իր բնակարանից ոչինչ չեն գողացել, քանի որ իր շնորհիվ հանցագործությունը ավարտին չեն հասցրել: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հարձակվողներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon