Գեղարքունիքի մարզում որոշ ավտոճանապարհներ փակ կլինեն

Իրադարձային 05.06.2020   13:04   208

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մարտունի քաղաքի միջով անցնող ճանապարհ) կմ64+500-կմ66+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհահատվածի
հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սերյան» ՍՊ ընկերությունը:

Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային աշխատանքներ, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման (մետաղական խողովակների տեղադրում և մաքրում), հեղեղատար կոյուղու կառուցման,
կամուրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Հիմնանորոգման աշխատանքների հետ կապված ճանապարհահատվածը փակ է:

Վարորդները տվյալ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Մ10- Զիրոյան փողոց-Սայաթ Նովա փողոց- Մ-10 ավտոճանապարհով:



 Պիտակներ
         ավտոճանապարհներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb