Գեղարքունիքի մարզում կկառուցվի արևային էլեկտրակայան

Իրադարձային 11.05.2019   16:00   133
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում 2019-2020թթ. կկառուցվի Կովկասում ամենացածր գնով ամենախոշոր արևային էլեկտրակայանը։ Այս մասին մայիսի 11-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Հայաստանում արևային էներգետիկայի պոտենցիալը դեռևս մնում է լրիվ չօգտագործված։ Հայաստանը միջինից բարձր արևային պոտենցիալ ունեցող երկիր է, մոտ 1500-1800 ժամ արևային օրեր ենք մենք ունենում, և Գեղարքունիքի մարզը դրանցից ամենամեծ պոտենցիալ ունեցողն է, դրա մասին է վկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին զեկույցը, որի համաձայն 13 լիցենզավորված  արևային կայաններից 8-ը Գեղարքունիքի մարզում են, 2-ն արդեն կառուցված են։ Դրա մասին է վկայում նաև առաջին արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցումը, որը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզում։ Անցած տարի տեղի ունեցած մրցույթի արդյունքում կա արդեն հաղթող կազմակերպություն և կառավարության հետ կնքված կառավարության աջակցության ծրագիրը, որի համաձայն 2019-20թթ. ընթացքում կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ արևային կայան, որը կլինի տարածաշրջանում՝ Կովկասում ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով։ Ամենացածր գինը ստացվել է ի շնորհիվ Գեղարքունիքի մարզի արևային մեծ պոտենցիալի, և այդ պոտենցիալը դեռևս սպառված չէ»,- ասաց Վարդանյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon