Գեղարքունիքի մարզում ամառային զորակոչն ավարտվեց պլանային առաջադրանքի կատարմամբ

Իրադարձային 30.07.2019   11:57   82
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գեղարքունիքի մարզում հուլիսի 30-ի դրությամբ ամառային զորակոչն ավարտվել է պլանային առաջադրանքի կատարմամբ: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, հուլիսի 29-ին նորակոչիկները Հայկական բանակ են մեկնել Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Մարտունու, Սեւանի, Ճամբարակի, Գավառի եւ Վարդենիսի բաժանմունքներից:

Նրանց բանակ են ճանապարհել պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ծնողները եւ հարազատները:

Նորակոչիկները բանակ են մեկնել բարձր տրամադրությամբ, տոնախմբություններով ու քեֆերով: Ի դեպ, տոնախմբություններ ու քեֆեր են կազմակերպվել նաեւ մեր զորացրված զինվորներին ընդունելիս:

Նորակոչիկներին ու նրանց ծնողներին ոգեւորել են Գեղարքունիքի մարզպետը, համայնքների ղեկավարները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները, մարզային զինկոմն ու զինկոմիսարիատի աշխատակիցները: Ընդհանուր առմամբ, բարձր է հայրենիքին ծառայելու տրամադրվածությունը»,-նշեց Տիգրան Հակոբյանը: 


 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         զորակոչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon