Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի դպրոցը հրդեհվել է

Պատահարներ 24.03.2021   12:40   47

Մարտի 24-ին, ժամը 06:27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ավազան գյուղում այրվում է դպրոցի տանիքը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:45-ին, մարվել՝ 09:38-ին: Այրվել է դպրոցի տանիքը (մոտ 50 քմ) և մեկ դասասենյակ (մոտ 25 քմ):


 Պիտակներ
         հրդեհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb