Գեղարդ Մուսասի. Աղոթում ենք մեր երկրի համար

Իրադարձային 01.10.2020   14:00   24

Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին անդրադարձել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիային: 

Ինստագրամի իր էջում Մուսասին գրել է.

«Աղոթում ենք մեր երկրի համար և միավորված ենք: Մենք դեմ ենք ագրեսիային, այն պետք է դադարեցվի»:

Այդ գրառման մեկնաբանություններում հայ մարտիկին աջակցել է UFC-ի իրանցի մարտիկ Ռեզա Մադադին՝ գրելով. «Ես աղոթում եմ Հայաստանի և հայ ժողովրդի համար: Լավագույն մարդիկ, իմ ճանաչած լավագույն մարդիկ: Թող Աստված պահպանի ձեզ և ձեր երկիրը»,- գրել է իրանցի մարտիկը:



 Պիտակներ
         Գեղարդ Մուսասի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb