Գեղամ Մանուկյանն ու մյուսները դադարեցնում են հացադուլը

Իրադարձային 01.12.2020   12:07   42

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել է հրապարակում գտնվող վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին ու հորդորել դադարեցնել հացադուլը: Նրանք չեն մերժել վեհափառին ու այսօր՝ 9-րդ օրը դադարեցնում են պայքարի այս միջոցը՝ ընտրելով այլ եղանակ, հաղորդում է «Երկիր մեդիա»-ն։

Հիշեցնենք, որ Հովվապետը մի քանի օր առաջ էր իր օրհնությունը փոխանցել ու հորդորել պայքարի այլ միջոց ընտրել:

Նշենք, որ կիրակի բազմաթիվ քաղաքացիների ու վեհափառի հեռահար հորդորով՝ Կիմ Բալայանն ու Անահիտ Կիրակոսյանն արդեն դադարեցրել էին հացադուլը, սակայն Գեղամ Մանուկյանը, Գարիկ Ավետիսյանն ու Տիգրան Սուքիասյանը շարունակում էին բողոքի այդ տարբերակը:

 


 Պիտակներ
         Գեղամ Մանուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb