Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Փաշինյանի հրաժարականի պահանջով

Իրադարձային 23.11.2020   12:49   40

Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Իբրև ՀՀ քաղաքացի, որ մտահոգ է այս վիճակի համար, ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարևոր հատվածի կորստյան պատճառով, գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ ու Արցախյան հարցում փորձել ստանալ հնարավորինս բարվոք պայմաններ, հայտարարում եմ անժամկետ հացադուլ մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մանուկյանը:


 Պիտակներ
         Գեղամ Մանուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb