Գեղամ Գևորգյանը մասնակցել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

Իրադարձային 05.06.2020   12:02   195

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 51-րդ նիստին, որը տեղի է ունեցել տեսահամաժողովի ձևաչափով:

Հունիսի 3-ին կայացել էր նաև ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 37-րդ նիստը, որին մասնակցել են ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Արեն Դանիելյանը և Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Միքաելյանը:

Նիստերի ընթացքում քննարկվել են համավարակի պայմաններում ԱՊՀ մասնակից պետություններում սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի և տնտեսության վրա բացասական հետևանքների հաղթահարման նպատակով համատեղ միջոցառումների մշակման վերաբերյալ հարցեր, ներկայացվել են հակամենաշնորհային/հակամրցակցային կարգավորումների ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ, որոնք ուղղված են համավարակային իրավիճակի վատթարացման հետևանքով ֆորսմաժորային պայմանների առաջացման արդյունքում տնտեսության վրա բացասական հետևանքների մեղմմանը:



 Պիտակներ
         Գեղամ Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb