Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են

Հրատապ 08.01.2019   10:23   346

Գազի գնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող գնահատականներին, թե առկա բանակցությունները ՀՀ իշխանությունների պարտությունն են։

«Մենք շարունակելու ենք բանակցությունները և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Իսկ ի՞նչն է պարտությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանից գազ բերելուն, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այդ հարցը միշտ քննարկվել, քննարկվում է և կքննարկվի, քանի դեռ կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել:



 Պիտակներ
         գազի գին, Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon