Գազի գինը սահմանին կաճի 10 տոկոսով

24.01.2019   12:28   333

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Անցած օրերին ակտիվորեն քննարկվում էր ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայտնի կենտրոններից «հորդող» քարոզչական դեմարշի հիմնական «սյունը» այն է, որ գործող կառավարությունը պարտվել է գազի գնի շուրջ բանակցություններում: 
Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, փորձենք պարզել փաստերով: 
Գծանկարը վերաբերվում է գազի գներին: Կապույտ գիծը գազի գինն է ՀՀ սահմանին, դեղինը՝ մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողներին մատակարարման սակագինը: Երկու դեպքում էլ գները բերված են դոլարով:
Ինչպես երեւում է գծապատկերից Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին ՀՀ սահմանին գազը թանկացել է երկու անգամ՝ 55 դոլարից հասնելով 110 դոլարի: Սպառողներին մատակարարվող գազի սակագինը աճել է մոտ 2.5 անգամ: 
2019 թվականին գազի գինը սահմանին կաճի 10 տոկոսով, սպառողների համար սակագինը չի աճի:
2004-2018 թվականներին «Հայռուսգազարդի», (հետագայում «Գազպրոմ Արմենիայի») մարժան (գնի և սակագնի տարբերությունը) եղել է 137.5 դոլար: 2019-ին մարժան կկազմի 108 դոլար: 
2004-2013 թվականների ընթացքում գազի գնի աճը կանխելու համար ՀՀ կառավարությունը ՌԴ-ին է հանձնել Հրազդանի 5-րդ բլոկը, «Հայռուսգազարդ» ընկերությունում ունեցած 45 տոկոս բաժնեմասը, Իրան-Հայաստան գազամուղի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածը, «Գազպրոմին» է տվել Հայաստանի գազի շուկայում գործելու փաստացի մենաշնորհ:
Գործող կառավարությունը գազի գնի աճը կանխելու համար որևէ բան չի հանձնել որևէ մեկին: 
Թե բա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պարտություն կրեց գազի գնի բանակցություններում: Թե բա Ռոբերտ Քոչարյանը Պուտինի ընկերն է: Թե բա նախորդ կառավարությունները պրոֆեսիոնալներ էին, իսկ Փաշինյանի կառավարությունը անփորձ է...»:



 Պիտակներ
         Հայկ Գևորգյան, գազի գին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon