Գազայի հատվածից արմատականները մի քանի հրթիռ են արձակել Իսրայելի կողմը

Աշխարհ 26.04.2021   13:00   49

Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից երեք հրթիռ են արձակել Իսրայելի կողմը, որոնցից երկուսը կալանվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից: Ապրիլի 26-ին Twitter-ում այդ մասին հաղորդել Է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց հիմա Գազայի հատվածում ահաբեկիչների կողմից երեք հրթիռ Է արձակվել Իսրայելի կողմը. երկու հրթիռները կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, մեկ աձակումը չհ հաջողվել, եւ հրթիռը պայթել Է Գազայի հատվածի տարածքում»,- ասված Է զինվորականների հաղորդագրության մեջ:

Ապրիլի լույս 24-ի գիշերը տեղի Է ունեցել Իսրայելի ամենահզոր հրթիռակոծումը 2020 թվականի փետրվարից ի վեր, երբ մեկ օրում Գազայի հատածից արմատականներն Իսրայելի վրա Էին արձակել շուրջ 80 հրթիռ: Մի քանի ամսվա ընդմիջումից հետո առանձին հրթիռակոծումները վերակագնվել են անցյալ տարվա վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Գազայի հատված


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb