Գատուզոն կերկարաձգի պայմանագիրը «Նապոլիի» հետ

Սպորտ 10.07.2020   18:37   961

Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կշարունակի աշխատանքն ակումբում:

Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ը՝ նշելով, որ Գատուզոն կերկարաձգի պայմանագիրը «Նապոլի»-ի հետ մինչև 2023 թվականը:

Գատուզոն նեապոլիտանական ակումբի մարզչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին: Նրա ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: 

Նոր պայմանագիրն ակումբի և մարզչի միջև կկնքվի գալիք շաբաթվա ընթացքում:



 Պիտակներ
         Գատուզո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb