Գառնիկ Իսագուլյանն ազատ է արձակվել

Օրենքի ուժով 25.12.2020   10:09   277

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել, հայտնում է News.am-ը:

«Երբ ես քննչական սենյակում էի գտնվում, ՔՕ 333 հոդվածով մեղադրանք առաջադրեցին, որպեսզի կալանավորումն անպայման ապահովեն: Բայց ի պատիվ արդարադատության` միջնորդությունը մերժվեց»,-դատարանի բակում լրագրողներին ասել է նրա փաստաբանը:

Գառնիկ Իսագուլյանն էլ ասել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ չբացառեց, որ մի օր նաեւ անազատության մեջ կարող է հայտնվել:


 Պիտակներ
         Գառնիկ Իսագուլյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb