Գարիկ Խարլամովն ու Կրիստինա Ասմուսը բաժանվել են

Աշխարհ 24.06.2020   21:45   267

Ռուսաստանցի շոումեն Գարիկ Խարլամովը և դերասանուհի Կրիստինա Ասմուսը հայտնել են բաժանվելու մասին․ այս մասին ամուսինները հայտնել են ինսթագրամյան իրենց էջերում։

Աստղերի հավաստմամբ՝ նրանք շարունակելու են լավ ընկերներ մնալ, իսկ բաժանվելու մասին որոշումը կայացրել են մոտ 1 տարի առաջ։

«Կրիստինայի հետ մեր ճանապարհը չի ավարտվում, այլ մեկ այլ փուլ է մտնում, որտեղ, հույս ունեմ, միշտ հարգանքի ու ընկերության համար տեղ կլինի։ Այո՛, մենք բաժանվում ենք, սակայն, անկասկած, մեր հրաշալի դստեր համար շարունակում ենք սիրող ծնողներ մնալ»,- գրել է Խարլամովը։

«Մենք առանց կեղտի և միմյանց նկատմամբ մեծ հարգանքով ենք բաժանվում։ Եվ ես այժմ երախտագիտությամբ և մարդկային մեծ սիրով եմ լցված։ Ես հույս ունեմ, որ մենք միշտ կարող ենք ջերմ հարաբերություններ պահպանել հանուն մեր դստեր, որին մենք, անկասկած, միասին որպես սիրող ծնողներ կմեծացնենք»,-իր հերթին ընդգծել է Ասմուսը:

Ամուսիններն իրենց հետևորդների ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ ո՛չ համավարակը, ո՛չ «Տեքստ» ֆիլմը, և ո՛չ էլ որևէ երրորդ անձ այս ամենում մեղավոր չէ։

«Այդպես պատահում է կյանքում»,- պարզաբանել է Խարլամովը և հավելել, որ այս պահին ամուսնալուծության փուլում են:

Հիշեցնենք, որ վերջերս Խարլամովի և Ասմուսի ընտանիքը մեծ սկանդալի կիզակետում էր հայտնվել «Տեքստ» ֆիլմում Ասմուսի մարմնավորած կերպարի և բաց տեսարանների համար:



 Պիտակներ
         Խարլամով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb