Գարեգին Նժդեհը՝ բանակի, զինվորի, հաղթանակի մասին
- Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:
- Քաջերի հարությունն է մահը:
- Անկրոն էակը հրաշունչ զինվորը չի դառնա:
- Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել:
- Վայ այն զինվորին ու զորքին, որն իր ղեկավարների աչքերի մեջ բոց,շարժումների մեջ` վճռականություն,սրի ծայրին շանթ չի տեսնում. դատապարտված է նա:
- ՈՒժեղը նա՛ չէ, որի հաղթությունները ռազմական լինելով բարոյական չեն:
- …Մենք շատ հաճախ երգո՛վ ենք հաղթում:
- Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում. նա է դեպի հաջողություն ու հաղթանակ առաջնորդում թվապես թույլերին՝ մեծ, մեծամեծ հակառակորդների դեմ։
- Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել:
- Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել:
- Վաղը հաղթելու է նա, որ մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը:
- Կռվի ժամանակ զինվորն ավելի շատ բարոյական մենակությունից է վախենում, քան մահից:
- Ռազմավարի հանճարը բխում է նրա հոգու վեհությունից:
- Զորակա՛ն, կռվիր այնպես, որ կարողանաս ասել զենքի ընկերներիդ՝ ինձ պես կռվեցեք։
- Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր