Գարեգին Նժդեհը՝ բանակի, զինվորի, հաղթանակի մասին

Դասեր 16.10.2020   22:30   160
  • Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:
  • Քաջերի հարությունն է մահը:
  • Անկրոն էակը հրաշունչ զինվորը չի դառնա:
  • Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել:
  • Վայ այն զինվորին ու զորքին, որն իր ղեկավարների աչքերի մեջ բոց,շարժումների մեջ` վճռականություն,սրի ծայրին շանթ չի տեսնում. դատապարտված է նա:
  • ՈՒժեղը նա՛ չէ, որի հաղթությունները ռազմական լինելով բարոյական չեն:
  • …Մենք շատ հաճախ երգո՛վ ենք հաղթում:
  • Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում. նա է դեպի հաջողություն ու հաղթանակ առաջնորդում թվապես թույլերին՝ մեծ, մեծամեծ հակառակորդների դեմ։
  • Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել:
  • Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել:
  • Վաղը հաղթելու է նա, որ մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը:
  • Կռվի ժամանակ զինվորն ավելի շատ բարոյական մենակությունից է վախենում, քան մահից:
  • Ռազմավարի հանճարը բխում է նրա հոգու վեհությունից:
  • Զորակա՛ն, կռվիր այնպես, որ կարողանաս ասել զենքի ընկերներիդ՝ ինձ պես կռվեցեք։
  • Բավական չէ իր Ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:



 Պիտակներ
         Գարեգին Նժդեհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb