Գարեգին Նժդեհի արձանը կապամոնտաժվի․ 1in.am
1in.am-ի փոխանցմամբ՝ ռաջիկա օրերին Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը կապամոնտաժվի և կտեղադրվի Մարտունի քաղաքի պատմության թանգարանի մոտ։
Հավանաբար ավագանու նիստ կհրավիրվի, չի բացառվում, որ թանգարանը անվանակոչեն Նժդեհի անունով։
Արձանը թեև տեղադրված է Մարտունու գլխավոր փողոցում, ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են ապամոնտաժել։ Այդ պահանջով էլ դիմել են քաղաքապետ Էդիկ Ավանեսյանին։
«Կտեղադրենք պատմության թանգարանի դիմաց։ Արձանը տեղափոխում ենք, չենք հանում, պարզապես տեղափոխում ենք թանգարանի տարածք։ Թուրքը միշտ էլ Նժդեհին դեմ է եղել»,-ասել է կայքի աղբյուրը։
Քաղաքապետի հետ կապ հաստատել չհաջողվեց, նա խուսափում է պատասխանել հարցերին։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր