Գարեգին Միսկարյան․ «Մի արեք, թարս կապուտի հոտ է կախված երկնքում»

Տեսանկյուն 22.05.2020   13:10   201

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հարգելի ՀՀ կառավարություն, հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, հարգելի Alen Simonyan, հարգելի հյուրեր, քույրեր և եղբայրներ, մի արեք էդ պտտահողմերը (մաքուր հայերենով` կռուտիտ), ժողովուրդ, մի արեք։ Ուղղակի մի արեք, տպավորություն է ստեղծվում, որ դուք մարդկանց ակնհայտ ուզում եք էշի տեղ դնեք։

Մի արեք, թարս կապուտի հոտ է կախված երկնքում։ Ի՞նչ է նշանակում Ալենի խոսքը` մենք պիտի դիմակ կրեինք, շահարկումներից խուսափելու համար (բառացի չեմ հիշում), ոչ ընկեր, դուք պիտի դիմակ կրեինք, որովհետև դուք եք էդպես որոշել։ Դուք եք որոշել, որ Արցախը Հայաստան է և վերջ, և որ Հայաստանում բոլորը դիմակ պիտի կրեն։

Հիմա կամ.
ա) Արցախը էլ Հայաստան չի
կամ
բ) Դուք օրենքից վեր եք
կամ
գ) դուք մեղավոր չեք, քանզի չեք գիտակցում թե ինչ եք անում

Մի հատ սխալը անում եք, հետո մի հատ էլ ձեր արած սխալի համար մարդկանց վրա մուննաթ եք գալիս։

Միևնույնն է ասում եք, չէ՞. «պիտի դիմակ դնեինք»։ Եղբայր, որ պիտի դնեիք, Էլ իմաստը ո՞րն է, կանգնել տողատակերում ասել «հաչոցներից խուսափելու համար»։ Կարո՞ղ են չէ, մարդիկ էլ կանգնել ասել` Սիսի վրեն դնեիք (քանի որ Մասիսից եք սկսել նայել մարդկանց):

Չէ, որ էդ մարդկանց ասածը էն է, որ դուք ձեր խոսքը, ձեր որոշումները չեք հարգում, ո՞նց եք ուրիշներից պահանջում կամ պահանջելու հարգել դրանք»։



 Պիտակներ
         Գարեգին Միսկարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon