Գարեգին Երկրորդն ընտրվել է «Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միության պատվավոր նախագահ

Իրադարձային 04.10.2019   12:01   66
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 25-ին «Կրոնները հանուն խաղաղության» միջազգային միության ընտրյալ ընդհանուր քարտուղար պրոֆ. Ազզա Քարամը և գործող ընդհանուր քարտուղար Հայր Կյոիշի Սուգինոն պաշտոնական գրությամբ ծանուցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրոնները հանուն խաղաղության» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Վեհափառ Հայրապետն առաջադրվել և աշխարհի 125 երկրներ և տարբեր կրոնական համայնքներ ներկայացնող 700 պատվիրակների կողմից ընտրվել է միության պատվավոր նախագահ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միությունը կազմված է տարբեր կրոնական առաջնորդների համաշխարհային խորհրդից, վեց տարածաշրջանային միջկրոնական մարմիններից և 90-ից ավելի ազգային մարմիններից, ինչպես նաև մի շարք միջկրոնական երիտասարդական միություններից` նպատակ ունենալով հանուն խաղաղության աշխարհի տարբեր կրոնական համայնքների արդյունավետ համագործակցության տեսլականով նպաստել դրանց միջև փոխգործակցության ձևավորմանը, համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում խաղաղության և համընդհանուր բարեկեցության հաստատմանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գարեգին Երկրորդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon