Galaxy S10-ի էկրանն աշխարհում լավագույնն է ճանաչվել

Innovation 24.03.2021   23:00   1458

DisplayMate-ի փորձագետները գնահատել են Samsung Galaxy S10-ի 6,1 դյույմանոց էկրանը և այն աշխարհում լավագույնն են համարել՝ հայտնում է Life-ը։

Նրանք հատկապես առանձնացրել են պայծառությունը։ Այս ցուցանիշով այն անհամեմատ բարձր է Galaxy S9-ի էկրանից։ Այլ ցուցանիշներով ևս էկրանը բարձր է գնահատվել։

Նշենք, որ էկրանը պաշտպանված է Gorilla Glass 6 ծածկույթով, որի վրա շատ դժվար է հետքեր թողնել։ Սակայն նույնիսկ եթե հետքեր հայտնվեն, դրանք չեն ազդի մատնահետքի ուլտրաձայնային սքաների աշխատանքի որակի վրա։

Ավելի վաղ Galaxy S10+-ի հիմնական և դարձերեսի խցիկները լավագույնն էին ճանաչվել բջջային հեռախոսների շուկայում։


 Պիտակներ
         Galaxy


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb