Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու գործով դատական նիստն հետաձգվեց

Օրենքի ուժով 14.09.2020   14:50   59

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. Գագիկ Խաչատրյանն իր գործով նիստին ներկա չէր։

Գագիկ Խաչատրյանը դատարանին էր ներկայացրել տեղեկանք, որ ունի առողջական խնդիրներ ու չի կարող ներկայանալ։ Նա դատարանին միջնորդել էր նիստը հետաձգել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին։

Դատարանը հայտարարեց, որ հարցում կուղարկի ՔԿՀ՝ տեղեկանալու Խաչատրյանի առողջական վիճակի մասին։

Հիշեցնենք՝ Գագիկ և Կարեն Խաչատրյանները մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։

Նախնական դատական նիստին դատարանը մերժել էր պաշտպանների միջնորդությունը՝ գործով ամբաստանյալների խափանման միջոցները փոփոխելու վերաբերյալ։

Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։



 Պիտակներ
         Գագիկ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb