Գագիկ Ծառուկյան. «ԱԺ-ի որոշումով չէ` Հրայր Թովմասյանը մնա՞, թե՞ հեռանա»

Քաղաքական 02.10.2019   12:04   87
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն  այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԲՀԿ խմբակցությունով քննարկել են ՍԴ-ի վերաբերյալ ԱԺ-ի ներկայացրած նախագիծը:

«ԱԺ նախորդ գումարման ժամանակ մեր խմբակցությունը դեմ է քվեարկել Հրայր Թովմասյանին,  իր պաշտոնի համար, որ նա չի համապատասխանում: Նայելով հիմնական դրույթները, թղթերը՝ տեսել ենք ժամկետների խախտումներ: Մի բանը, որը լիարժեք իրավաբանորեն ապացուցված չէ, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ:

Հիմնավորումները շատ թույլ են, կարող եմ բոլորին ասել, որ ԱԺ-ի որոշումով չէ` Հրայր Թովմասյանը մնա՞, թե՞ հեռանա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրւյցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի վերաբերյալ ներկայացրած նախագծին:

Ըստ Գագիկ Ծառուկյանի, Հրայր Թովմասյանի մնալ-չմնալու հարցի որոշողը Սահմանադրական դատարանն է, այդ պատճառով էլ խմբակցությունով որոշել են, որպեսզի չմասնակցեն քվեարակությանը:

Հարցին՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում տեսնո՞ւմ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ նման բան չեն տեսնում, ուստի այսօր դրված հիմնական հարցը քննարկել են և կայացրել են որոշում՝ չմասնակցել նախագծի քվեարկությանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon