Գևորգ Թամամյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրադարձային 15.09.2020   12:25   40

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանն ազատման դիմում է ներկայացրել։ Նա նաև հրաժարվել է Արյունաբանական կենտրոնում որպես մանկական ուռուցքաբան-արյունաբան հետագա աշխատանքից:

Այդ մասին Թամամյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով.

«Որոշմանս պատճառ է հանդիսացել այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է սույն թվականի հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն:

Հպարտ եմ և երջանիկ, որ ինձ կարող եմ համարել բժիշկ Դանիելյանի աշակերտը, ում օրինակով տարիներ առաջ ընտրեցի մանկական ուռուցքաբան-արյունաբանի մասնագիտությունը: Երբ 2018թ-ին բժիշկ Դանիելյանը հետ վերադարձավ Հայաստան և նշանակվեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն, համարել և համարում եմ այդ նշանակումը հեղափոխության լավագույն ձեռքբերումներից մեկը, ինչը նաև թույլ տվեց համախմբել և միավորել ամբողջ ոլորտը: Վերջին երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք կատարվեց արյունաբանության և մանկական ուռուցքաբանության բնագավառում և համոզված կարող եմ ասել, որ այդ զարգացումն այլևս անշրջելի է:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին և մաս կազմեցին այս զարգացմանը, իսկ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ թիմին կխնդրեմ նույն կերպ շարունակեն այն բոլոր զարգացման ծրագրերը, որոնք նպաստելու են ևս մեկ երեխայի առողջացման:

Հարգանքով՝

Գևորգ Թամամյան

P. S. The best is yet to come»:



 Պիտակներ
         Գևորգ Թամամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb