Գևորգ Պետրոսյան․ «Խելքի եկեք, ամոթ է»

Տեսանկյուն 31.10.2019   11:02   104
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել․

«Օրը մի շոուով հավատավոր ժողովրդին «կերակրող» իշխանությունը, որը մի անհեռատես բախտագուշակի հավաստիացմամբ 40 տարի դեռ հլը պետք է իշխի մեր երկիրը, շարունակում է սրընթաց հեռանալ տնտեսական հեղափոխությունից:

Անսահման է մարդկային ստորությունը: Կարևոր չէ, թե ինչ ես գրում կամ խոսում: Ստահակների մի խումբ պատրաստ սպասում է քո ցանկացած հրապարակման: Բացարձակապես կարևոր չէ, թե ինչ ես ասում...

Արձագանքը նույնն է՝ վիրավորանք, հայհոյանք...

Դե հասկանալի է՝ հրահանգ է տրված, կատարում են...

Օրը մի շոուով հավատավոր ժողովրդին «կերակրող» իշխանությունը, որը մի անհեռատես բախտագուշակի հավաստիացմամբ 40 տարի դեռ հլը պետք է իշխի մեր երկիրը, շարունակում է սրընթաց հեռանալ տնտեսական հեղափոխությունից՝ երկակի ստանդարտներ կիրառելով արդարության, արդարադատության եւ օրինականության հարցերում...

Խոսում են հանդուրժողականության մասին՝ չհանդուրժելով իրենցից դուրս ոչ մեկին...

Գետինը մտնելու փոխարեն, շարունակում են խաբել, ժողովրդին համոզել, թե ամեն ինչ լավ է...

Վենետիկն ապտակում է, Ռուսաստանն արհամարհում ու հեգնում է, թուրքը սպառնում ու կրակում...

Մանկավարժը, գիտնականը, բժիշկը, ոստիկանը, զինվորականը դեռ խարխափում են աղքատության ճիրաններում, մինչդեռ մի քանիսը շարունակում են օդում եւ ցամաքում վայելել կյանքը՝ ներքուստ ծաղրելով հավատավոր ժողովրդին...

Խելքի եկեք, ամոթ է, մի հարուցեք Աստծո զայրույթը»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գևորգ Պետրոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon