Գևորգ Պետրոսյան․ «Ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին»

Իրադարձային 18.06.2019   14:20   272

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին հարցեր «Իմ քայլի» պատգամավորներն առանձնապես չուղղեցին, փոխարենը հանդես եկան ի պաշտպանություն նրա ելույթներով՝ թիրախավորելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում պատգամավորները ազատ են և կարող են քվեարկել ով՝ ինչպես ցանկանա:

Գևորգ Պետրոսյանն ուներ մտահոգություն՝ ՍԴ դատավորի թեկնածուի քաղաքական անկողմնակալության հարցում և անդրադարձավ թեկնածուի հայտարարությանը, թե ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է:

«Դուք, ինձ թվում է, հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում Ձեր այս հայտարարությունը: Դուք ուզում եք անցումային արդարադատություն ստեղծել, ձեր ամբողջ նպատակն էն ա, որ դատարանները անկախ դարձնեք, հիմա էս ցանկության ֆոնին, Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական կոմպոնենտով ձևավորվի: Սահմանադրական դատարանի անդամը, լինեք Դուք, լինի որևէ մեկը, խնդրում եմ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներով, չի կարող չծառայել քաղաքական ուժին», - հայտարարեց Պետրոսյանը:
Անդրադառնալով Գրիգորյանի հայտարարությանը, թե իշխանության շատ ներկայացուցիչների հետ ինքը ծանոթացել է, ոչ թե խաշ-խորովածի սեղանին, այլ՝ բանտերում, հայտարարեց. «Դուք ասում եք՝ բանտում եք ծանոթացել, մեկս մեկին օգնել է: Բա եղբայր, որ բանտային պայմաններում ձեզ օգնած մարդը, ձեզանից աջակցություն ակնկալի, հայցի, էդ ո՞նց եք ձեր բանտային օրերի հիշողությունները մոռանալու»:

Պետրոսյանը նաև հիշեցրեց նաև Վահե Գրիգորյանի այն հայտարարությունը, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ ու դարձյալ հարց հնչեցրեց. «Բա որ նախագահը լեգիտիմ չէ, Դուք ինչո՞ւ եք այստեղ, մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմամբ ենք զբաղվո՞ւմ այստեղ: Եթե Դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, ապա իմ կարծիքով, բարոյական չէ այդ սուբյեկտի կողմից առաջադրվել ու ամեն գնով սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնել»:
 



 Պիտակներ
         Գևորգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb