Գևորգ Պետրոսյան․ «Չեն միանում, իրենց իրավունքն է»․ hraparak.am

Հարցազրույց 24.06.2020   13:21   621

«Լուսավոր Հայաստանն» այս պահին չի միանա ԲՀԿ-ի` ՍԴ դիմելու ստորագրահավաքին` պատճառաբանությունը Ռոբերտ Քոչարյանի գործն է:  ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը hraparak.am-ի հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը։

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս կգնահատեք Էդմոն Մարուքյանի որոշումը, որը րոպեներ անց արդեն իսկ որակվեց որպես «կլասիկ» քաղաքական գործչի կողմից հերթական անգամ երրորդ ճանապարհով գնալու փորձ։

-Ի՞նչ որոշում է ընդունել, որ. ես տնից դուրս չեմ եկել։

- Չեն միանում։

-Չեն միանում, իրենց իրավունքն է, ես հարգանքով եմ վերաբերվում իրենց որոշմանը, բայց տարօրինակ է դա, որովհետև իրենք միշտ փորձել են ապացուցել, որ իրական ընդդիմություն են։ Եվ հիմա դրա լավագույն առիթն է։ Այլևս երևի թե ուրիշ առիթ չլինի ապացուցելու, որ ընդդիմություն են։

Նաև.  իրենք, որ անընդհատ խոսել են, որ «պահը գա, մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք երկրում սահմանադրական կարգն ապահովելու», հիմա էդ պահն է։ Հիմա, եթե իրենք ասում են մի բան, անում՝ մեկ այլ բան, թող ժողովուրդը գնահատի իրենց գործողությունների բովանդակությունը։ Բայց իրենք են որոշողը, իրավունք չունեմ հեգնելու իրենց որոշումը։ Այնուամենայնիվ, որպես գործընկեր` կխնդրեի, կհորդորեի միանալ։ 

-Բայց սա համարո՞ւմ եք դավաճանություն ու ծանր վիճակում թիկունքից հարված։

-Գործող օրենսդրության համաձայն՝ դավաճանությունը լինում է պետության նկատմամբ։ Ես պարզապես գտնում եմ, որ իրենք ավելի ճիշտ կանեին, միանային։ Բայց նորից եմ ասում՝ դա դավաճանություն որակելու իրավունք չունեմ։

-Տեղյակ եմ, որ ձեր խմբակցությունը կիսվել էր․ մի մասը գտնում էր, որ Մարուքյանը կմիանա, մյուս մասը, որ վերջին պահին ձեզ կլքի։ Դուք ո՞ր խմբում էիք։

-Ես նման քննարկումների չեմ մասնակցել։ Բայց ճանաչելով Էդմոն Մարուքյանին, հույս ունեի, որ կմիանա։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։



 Պիտակներ
         Գևորգ Պետրոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb