Գևորգ Գրիգորյան․ «Բռնապետության հաստատում՝ առողջապահության ոլորտում»

Իրադարձային 06.11.2019   12:32   100
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօրվա ասուլիսին Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը շեշտել է, թե առողջապահության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ և բացթողումներ։

Ըստ բանախոսի՝ Առողջապահության նախարարությունը քաղաքականություն մշակող մարմին է, բայց փաստացի փորձում է վերահսկել լրատվական դաշտին տրվող ամբողջ ինֆորմացիոն հոսքը։

«Սա ողջունելի չէ, ճիշտ չէ։ Դրա վառ օրինակը համացանցում հայտնված ձայնագրությունն է, որտեղ քաղաքապետարանի աշխատակիցն ասում է՝ այո՛, բժիշկները մեր ենթակայության տակ են, ուրեմն պետք է մեր կարծիքը, տեսակետը ասեն։ Սա բռնապետության հաստատում է առողջապահության ոլորտում։ Ժողովրդավարություն գաղափարն այսօր չի գործում», - ասել է Գրիգորյանը

Ըստ նրա՝ երկրի առաջին դեմքը պետք է ականջալուր լինի համակարգային խնդիրներին, իսկ եթե ակնաջալուր է, սակայն չի արձագանքում, լավ չէ։

Բանախոսը միաժամանակ ընդգծեց, որ առողջապահության համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը, որոնք ԶԼՄ-ներում այդպես էլ  չեն լուսաբանվում, բազմաթիվ են։ Դրանք, Գրիգորյանի խոսքով, հիմնականում ծագում են բժշկական կենտրոնների և զանազան պետական ծրագրերի ֆինանասավորման արդյունքում։ 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         առողջապահության ոլորտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon