Գևորգ Դանիելյան. «Գուցե և հնդիկներն էլ են անհրաժեշտ, սակայն․․․»

Տեսանկյուն 25.11.2019   16:03   201
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Գուցե և հնդիկներն էլ են անհրաժեշտ, և ոչ միայն, սակայն պետական շահերի տեսանկյունից ժողովրդագրական զարգացումները պետք է թելադրված լինեն հստակ կանխատեսելի ռազմավարությամբ, հանգեցնեն շահեկան իրավիճակների (օրինակ՝ ՈՂՋԱՄԻՏ շրջանակով հնդիկների համայնքի փաստն ինքնին հսկայական դերակատարում կարող է ունենալ Հնդկաստանի հետ հիրավի բարիդրացիական, և ոչ թե զուտ չոր ձևական դիվանագիտական հարաբերություններ ձևավորելու համար), այդ թվում՝ հայ համայնքի ընդունելի կարգավիճակի երաշխավորմանը:

Ինքնաբուխ, զուտ առանձին բիզնեսմենների շահերն սպասարկող և պետական քաղաքականությամբ չծրագրավորված երևույթների պարագայում որևէ մեկը չի կարող խոստանալ, որ ամեն ինչ կավարտվի սոսկ սրճարանային միջադեպերով և չի հանգեցնի պետությունների հարաբերությունների աննախադեպ վատթարացմանը...»։



 Պիտակներ
         Գևորգ Դանիելյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon