Գ․ Դանիելյան․ «Լրջագույն ռազմավարական նշանակություն ունեցող քայլ»

Տեսանկյուն 17.08.2019   13:33   150
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սեփական բնակչության քանակը մի քանի անգամ գերազանցող սփյուռք ունեցող Հայաստանի համար, ազգային փոքրամասնությունների իրավունքներին առնչվող օրենսդրություն մշակելը լրջագույն ռազմավարական նշանակություն ունեցող քայլ է, և այս տեսանկյունից միանշանակ ողջունելի է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրինագիծը հանրային քննարկման ներկայացնելու Կառավարության նախաձեռնությունը: Դրանում և հարակից օրինագծերում կան հիմնավորված դրույթներ: Այժմ հանրային քննարկման համատեքստում հակիրճ ներկայացնենք մեր դիտողությունները (սա միայն մի փոքր մասն է)՝

1) նախ, Ազգային փոքրամասնությունների պալատը, որպես հանրային իշխանությամբ օժտված մարմին, չի կարող ստեղծվել օրենքով, քանզի այն Սահմանադրությամբ նախատեսված կառավարման մարմին չէ, ինչի արդյունքում անտեսվել է Սահմանադրության 2-րդ հոդվածը: Եթե դա դիտարկվել է իբրև ինքնավար մարմին, ապա դրա ձևավորման կարգը առնվազն պետք է համապատասխանեցվեր Սահմանադրության 122-րդ հոդվածին,

2) օրինագիծն անհարկի ծանրաբեռնված է մարդու իրավունքների և ազատությունների, հատկապես՝ ազատ գործելու իրավունքի մասին Սահմանադրության կամ այլ օրենքների դրույթների տառացի կրկնությամբ, ինչը, առաջին հայացքից, անմեղ նախաձեռնություն կարող է ընկալվել, սակայն արդյունքում հանգեցրել է ավելորդ խտրական կարգավորումների: Այսպես, օրինակ, 9-րդ հոդվածով ամրագրված է հետևյալ նորմը. «Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրավունք ունեն իրենց լեզուն անարգել գործածել իրենց անձնական կյանքում և հասարակական վայրերում»: Հարց է ծագում, իսկ ի՞նչ է՝ այլ ազգությանը պատկանող անձինք չունեն իրենց անձնական կյանքում իրենց լեզուն անարգել գործածելու իրավունք, օրինակ՝ ֆրանսիացիները մեր երկրի տարածքում այլևս չե՞ն կարողանալու ֆրանսերեն սեր խոստովանել և այլն: Այսպիսով, առաջարկվում է օրինագծից հանել սահմանադրական և օրենսդրական նորմերի անհարկի կրկնությունները: Օրինակ, արդեն իսկ ՀՀ ընտրական օրենսգրքով ազգային փոքրամասնությունների ընտրական իրավունքը կարգավորված է, իմաստ չունի այս օրինագծում դրան անդրադառնալ,

3) ցանկացած իրավունք պետք է ուղեկցվի երաշխիքնեով, իսկ արգելք՝ իրավական հետևանքներով: Եթե գտնում եք, որ համայնքի 30 տոկոս ազգային փոքրամասնության դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններում կարող են բանավոր դիմել ազգային լեզվով, ապա հարց է ծագում, իսկ համապատասխան պաշտոնյաները պարտավորվա՞ծ են լինելու տիրապետել այդ լեզուներին: Հետևաբար, առավել իրատեսական կլիներ, եթե վերապահվեր ազգային լեզվով գրագրություն իրականացնելու իրավունք, օրինակ՝ դիմումը ներկայացվում է իր լեզվով, իսկ թարգմանության պարտականությունը չի դրվում դիմողի վրա: Կամ խտրականության արգելքը պետք է ուղեկցվի ոչ թե վարչական դատավարության կարգով իրավական ակտեր վիճարկելով, այլ ստույգ քրեական կամ վարչական պատասխանատվություն սահմանելով (առանձին նորմեր ներկայումս էլ կան),

4) նախատեսված են 11 ազգային փոքրամասնություն, սակայն նրանց իրավունքների համակարգված իրացման համար առավելապես պետք է սահմանել համայնքների ձևավորման հիմքերը և կարգավիճակը, միջազգային փորձը ցույց է տալիս, որ հենց համայքններն են ի զորու համակարգված լուծելու այդ խնդիը (տե՛ս «Սփյուռքի Հայ համայնքների իրավական կարգավիճակը (ԵՄ, ԱՄՆ, ԱՊՀ երկրներ), Գ. Դանիելյան, Ն. Ղազարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017): Մյուս կողմից, դա նախադեպ ու նախադրյալ կհանդիսանա, որպեսզի Հայաստանն ակնկալի հայ հայամքներին վերապահվեն իրավական կարգավիճակ՝ տվյալ պետության իրավական համակարգին համապատասխան,

5) ժամանակն է զերծ մնալ այնպիսի ոլորտներում արտոնություններ սահմանելուց, որոնք իրենց էությամբ որևէ առնչություն չունեն իրավունքների ձեռք բերման պայմանների հետ: Մասնավորապես, կրթության ոլորտում մրցութային տեղերը սահմանափակ են, ինչը կրթության որակի երաշխիք է, ուստի այս ոլորտում արտոնությունները պետք է վերաբերեն բացառապես վճարման կարգին, ընդհուպ՝ դրանից ազատելուն, բայց ոչ՝ սոսկ հարցազրույցի հիմքով բուհ ընդունելուն,

6) հարկ է պահպանել օրենսդրական տեխնիկայի կանոնները, մասնավորապես, օրենքների անվան մեջ այլև չի կարելի օգտագործել «Հայաստանի Հանրապետություն» բառերը («Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդված) և այլն»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գևորգ Դանիելյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon