Գ․ Ծառուկյան․ «Դոկումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»

Քաղաքական 15.01.2019   11:11   522

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն, անդրադառնալով խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցին, ասել է, թե իրենք թշնամաբար տրամադրված չեն որևէ քաղաքական ուժի նկատմամբ։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանը» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ հարաբերություններին, Ծառուկյանը նշել է, թե եկել է «մեր կլասիկ պատգամավոր Մարուքյանին մի երկու բառ ասելու»։ «Ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, որ Ծառուկյանը չլիներ, մենք կլինեինք երկրորդը: Կարելի է «Իմ քայլին» էլ ասել՝ իրենք էլ չմասնակցեինք, կլինեիք առաջինը: Ես ասում եմ՝ մինչև մեզ չվիրավորեն, չկպնեն, մենք ոչ մի բան ոչ մեկին չենք ասի։Եթե որևէ մեկը փորձեց ասել, վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»,-ասել է Ծառուկյնաը։
 



 Պիտակներ
         Էդմոն Մարուքյան, Գագիկ Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon