G20-ի երկրների ԱԳ նախարարներն արտահերթ հանդիպում կանցկացնեն

Աշխարհ 02.09.2020   15:14   49

Սեպտեմբերի 3-ին G20-ի երկրների արտգործնախարարներն արտահերթ հանդիպում կանցկացնեն: Այս մասին հայտնել է G20-ում նախագահող Սաուդյան Արաբիան։

Հանդիպումը տեղի կունենա տեսաժողովի ձևաչափով: Իսկ G20- ի արտգործնախարարների հերթական հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 20-ին, Ռիադում ՝ նոյեմբերի 21-22-ը կայանալիք G20- ի գագաթնաժողովից առաջ:

Ավելի վաղ G20- ը նախատեսել էր աղքատ երկրների պարտքերի մարման հետաձգում: Թե՛ վարկի, թե՛ տոկոսների մորատորիումը կգործի մինչև տարեվերջ: Ենթադրվում է, որ մորատորիումը կարող է երկարացվել: Հաղորդվել է նաև, որ G20-ը 21 միլիարդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին: Գումարը կուղղվի ախտորոշմանը, պատվաստանյութերի մշակմանը, բուժմանը և հետազոտություններին։



 Պիտակներ
         G20


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb