G20 գագաթնաժողովը կանցկացվի այս շաբաթ

Աշխարհ 25.03.2020   10:45   207

Gazeta-ի հաղորդմամբ՝ G20- ի գագաթնաժողովը տեղի կունենա այս շաբաթ՝ վիդեոկոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարության աղբյուրներին: 

Ըստ այդմ՝ գագաթնաժողովն առցանց ձևաչափով տեղի կունենա հինգշաբթի՝ մարտի 26-ին:

Աղբյուրները նշում են, որ միջոցառման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

Այն փաստը, որ գագաթնաժողովը կանցկացվի վիդեոկոնֆերանսի միջոցով, հայտնի դարձավ մարտի 20-ին: Այս ձևաչափն ընտրվել է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի պատճառով: Հատկանշական է, որ նախկինում G20-ը երբեք չի անցկացվել այս ձևաչափով:



 Պիտակներ
         G20


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon