«Ֆյոդոր» ռոբոտը Միջազգային տիեզերական կայանից Երկիր է վերադարձել

Innovation 08.09.2020   20:30   1388

Ռուսական «Ֆյոդոր» ռոբոտը «Սոյուզ MC-14» տիեզերանվով Երկիր է վերադարձել միջազգային տիեզերական կայանից։

Այս մասին հաղորդվում է Ռոսկոսմոս պետական կորպորացիայի թվիթերում։

Ինչպես նշվում է, տվյալ տիեզերանավը մերձերկրյա օրբիտա էր ուղարկվել օգոստոսի 22-ին։ Հինգ օր անց նա հասել է ՄՏԿ, իսկ սեպտեմբերի 6-ին դուրս է եկել կայանից։

Հաղորդվում է, որ «Սոյուզ MC-14»–ը «Ֆյոդոր» ռոբոտի հետ միասին հաջողությամբ վայրէջք է կատարել՝ Մոսկվայի ժամանակով 00.32–ին։

 



 Պիտակներ
         ռոբոտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb