Ֆյոդոր Դոստոևսկին և խաղամոլությունը

Հոգեբանական 12.08.2019   23:09   118
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆյոդոր Դոստոևսկին տառապում էր խաղամոլությամբ ոչ պակաս, քան իր «Խաղամոլը» ստեղծագործության գլխավոր հերոսը՝ Ալեքսեյ Իվանովիչը։ Ազարտի վիճակը, որում հայտնվում են նաև խաղամոլության դեպքում, ուժեղ նյարդային գրգռված վիճակ է, որի հիմքում ինչ-որ բանի հանդեպ տածած մոլուցքային հետաքրքրությունն է։

Խաղամոլության աշխարհի հետ Ֆյոդոր Դոստոևսկին ծանոթացավ պատահմամբ՝ լինելով Սեմիպալատինսկում։ 1859 թվ․-ին նրա ձեռքն է ընկնում «Խաղամոլի նշումներից» հոդվածը։ Այնտեղ ներկայացված էին Ժնևի, Համբուրգի և Բադենի խաղատներում տիրող բարքերը։ Այնտեղ մարդիկ րոպեի ընթացքում դառնում էին միլիոնատեր, կամ էլ ինքնասպան էին լինում՝ կորցնելով իրենց փողերը։ 

Մարդկային նման կրքերը սկսեցին չափից ավելի շատ հետաքրքրել գրողին։ Նա սկսեց ծանոթանալ ռուլետկա խաղի վերաբերյալ յուրաքանչյուր ինֆորմացիայի։ Այդ պատճառով՝ 1862 թվ․-ին հայտնվելով Բադենում, նա միանգամից գնում է խաղատուն։ Այդ ժամանակ գրողը արդեն 40 տարեկանն անց էր, սակայն ազարտի վիճակը գրավել էր նրան։  Դոստոևսկին առաջ ևս ազարտի վիճակում էր հայտնվում և գումարներ էր կորցնում բիլիարդ խաղալով, բայց ռուլետկան ուղղակի խելքահան էր անում նրան։ 

Առաջին իսկ խաղի ժամանակ Դոստոևսկին հաղթեց 10 հազար ֆրանկ։ Ուժեղ կամք գործադրելով, Դոստոևսկին լքում է խաղատունը և գնում է հյուրանոց։ Հանգիստ չգտնելով, նա ետ է վերադառնում խաղատուն, որտեղ մի քանի րոպեի ընթացքում կորցնում է իր շահած գումարի կեսը։ Դրանից հետո Դոստոևսկին լքում է խաղատունը և իր շահած գումարի մեկ երրորդը ուղարկում է Սանկտ Պետերբուրգ, իսկ մնացած մասով նորից գնում է ռուլետկա խաղալու՝ կորցնելով ողջ գումարը։

Մի քանի օր անց Դոստոևսկին կապ է հաստատում իր Սանկտ Պետերբուրգում բնակվող եղբոր հետ, և խնդրում է իրեն գումար ուղարկել, քանի որ ընդհանրապես գումար չուներ։ Նա Ռուսաստան է վերադառնում առանց գումարի, սակայն ենթագիտակցական մակարդակում արդեն խորը տեղավորվել էր մեծ շահում ունենալու երազանքը, որը նրան չլքեց բավականին երկար ժամանակ։

Դոստոևսկին կարծում էր, որ կարող է իդեալական համակարգ ստեղծել, որը թույլ կտար իրեն միշտ հաղթանակներ տանել, և ինչպես իրեն էր թվում՝ իրեն հաջողվել էր ստեղծել այդ համակարգը։ Սակայն այդ համակարգը ամեն անգամ խափանվում էր, բայց Դոստոևսկին մեղադրում էր ոչ թե համակարգին, այլ իրեն՝ գտնելով, որ համակարգը կատարյալ է և խնդիրը այն է, որ իր մոտ բացակայում է սառնասրտությունը։ 

Դոստոևսկին չգիտեր՝ ինչպես ճիշտ բաշխել գումարը։ Նրա մոտ առկա ֆինանսական վիճակը վատացավ եղբոր մահից հետո։ Իր հայտնի «Ոճիր և պատիժ» ստեղծագործությունը Դոստոևսկին գրել է գրեթե սնանկ վիճակում։ Սնանկությունից նրան փրկում էր միայն ամսագրում տպագրվող վեպը։ Այդ ժամանակ Դոստոևսկին պայմանգիր է կնքում ամսագրի խմբագրի հետ․ վերջինս Դոստոևսկուն տալիս է 3000 ռուբլի և պարտավորեցնում շատ կարճ ժամանակում տպագրման հանձնել նոր վեպ, հակառակ դեպքում՝ Դոստոևսկու գործերը չէին կարող տպագրվել 9 տարի։ Դոստոևսկին օգնության է կանչում սղագրող Աննա Սնիտկինային, որի օգնությամբ էլ կարողանում է գրել հոգեբանական լուրջ մի վեպ՝ «Խաղամոլը»։ Այն գրվեց 21 օրվա ընթացքում։ Հետագայում Դոստոևսկին ամուսնացավ Աննայի հետ։

1867 թվ․-ին նա կրկին մեկնում է արտերկիր։ Սկզբում ամեն ինչ լավ էր, սակայն Դոստոևսկին հայտնվում է Բադենում։ Մի քանի օրվա ընթացքում նա ռուլետկա խաղալով ամբողջությամբ ծախսում է այդքան մեծ դժվարությամբ վաստակած գումարը։ Ճիշտ է, սկզբում նա շահում է 4000 ֆրանկ, բայց վերջում նա ծախսում է այդ ամենը։ Իր ողջ գումարը ծախսելուց հետո նա նամակներ է ուղարկում կնոջը՝ աղաչելով իրեն գումար ուղարկել։ Ուղարկված գումարները նորից հայտնվում էին խաղատանը։ Մի անգամ Դոստոևսկին մտածում է իր կողմից կազմած համակարգի մասին, և հանգում է այն եզրահանգման, որ կարևոր պահերին իրեն պակասում է սառնասրտությունը, իսկ այդ խնդիրը կարող էր լուծվել, եթե Աննան՝ իր հանգիստ կինը, ուղեկցի իրեն, սակայն դա ևս չի օգնում։ Նա կրկին պարտվում է, գրավ է դնում կնոջ զարդերը, իսկ վերցրած գումարները նորից նույն ճակատագիրն են ունենում։

Այս անգամ օգնության է հասնում Աննայի մայրը, ով գումար է ուղարկում, սակայն այդ գումարի կեսը նորից հայտնվում է խաղատանը։ Վիճակը ահավոր էր, նրանց կարող էին ցանկացած պահի թողնել փողոցում՝ պարտքերի համար, բայց նույնիսկ այդ վիճակը և կնոջ հղի լինելու հանգամանքը չեն մարում Դոստոևսկու մեջ եղած կրքերը։

1868 թվ․-ին ծնվում է նրանց աղջիկը, որը մահանում է երեք ամսական հասակում, 1869 թվ․-ին ծնվում է նրանց երկրորդ աղջիկը, որը մահանում է 1926 թվ․-ին։ Երեխաների մահը սպանում է դասականի մեջ ապրող ազարտը։  Իսկ 1871 թվ․-ին Ռուսաստան վերադառնալուց հետո, Դոստոևսկին ընդմիշտ թողնում է խաղամոլությունը։ 

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դոստոևսկի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon