Freedom House-ը չի արձագանքել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին

Իրադարձային 20.05.2019   16:10   67
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր՝ մայիսի 20-ի առավոտյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները արգելափակել  էին դատարանների մուտքերը՝ թույլ չտալով դատավորներին և դատարանի մյուս աշխատակիցներին մուտք ու ելք անել:

Հայկական մամուլում այս կապակցությամբ տարածվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների գծով տնօրեն Նեյթ Շենկհանի (Nate Schenkkan) թվիթերյան գրառումը` Հայաստանում ստեղծված իրավիճակի և տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

Շենկհանը, մասնավորապես, գրել է․ «Հետհեղափոխական Հայաստանի վտանգը միշտ եղել է այն, որ Փաշինյանը, չունենալով կարողություն տրանսֆորմացնել երկիրը արագորեն կամ որևէ կայուն կերպով, հետ է շրջվելու դեպի պոպուլիզմ, ինչն իրեն իշխանության էր բերել։ Վերջ, հասել ենք»։

Մի շարք լրատվամիջոցներ այս գրառումը ներկայացնում են իբրև Freedom House-ի պաշտոնական հայտարարություն և դիրքորոշում։ Սակայն հարկ ենք համարում նշել, որ Freedom House-ը հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, ոչ մի հրապարակում Հայաստանում այս պահին տիրող իրավիճակի վերաբերյալ առկա չէ ո՛չ թվիթերյան էջում և ո՛չ էլ կազմակերպության պաշտոնական կայքում։ Այս հայտարարությունը տվյալ անձի անձնական դիրքորոշումն է։

Նշենք նաև, որ ժամանակին Շենկհանը հանդես է եկել Հայաստանի վերաբերյալ այլ հրապարակումներով ևս, որոնք, սակայն, որոշ դեպքերում եղել են խնդրահարույց։

Օրինակ՝ 2019-ի փետրվարին նա իր թվիթերյան էջում գրել էր, որ Թուրքիայից տեղահանվել են 100 հազար հայ ներգաղթյալներ, որը իրականությանը չի համապատասխանում:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon