Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի մինի-փառատոնը

Cinema 29.10.2020   21:15   155

Չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի հեղինականոր մի շարք կինոփառատոնների չեղարկմանը, այնուհանդերձ Կաննի կինոփառատոնը՝ հինգ ամիս ուշացումով, բացվել է Փարիզում: Այն անցկացվում է կրճատված ձևաչափով:

Եվրանյուզը գրում է, որ հոկտեմբերի 27-29-ը «Լյումեր» մրցութային դահլիճում ցուցադրվելու է 4 լիամետրաժ ֆիլմ, 11 կարճամետրաժ, համաշխարհային կինոդպրոցներից 17 աշխատանք: Հաղթողին որոշելու է ժյուրին, որը փառատոնի պատմության մեջ առաջին անգամ նախագահ չի ունենալու:

«Կաննի մասին խոսում են անընդհատ՝ Դովիլում, Սան Սեբաստիայում, Վենետիկում ՝ ամենուր: Անհրաժեշտ էր, որ Կաննի այս մեծ հեղափոխությունը Թիերի Ֆրեմոյի մրցակցային ընտրությամբ ավարտվեր փառահեղ, բայց սթափ՝ բոլոր ցուցումներին համապատասխան՝ Կաննի այս երեք օրերի ընթացքում, մեր Կաննի ընկերների շրջանում»,- ասել է Կաննի փառատոնի նախագահ Պեր Լեսկյուրը:


 Պիտակներ
         Կանն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb