Ֆրանսիայի խորհրդարնում այսօր բանաձև է ներկայացվելու՝ Արցախի ճանաչման համար

Աշխարհ 14.10.2020   11:18   380

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին նախօրեին Ազգային ժողովի դիմաց հայտարարել է, որ որպես պատգամավոր՝ շարունակելու է հանդես գալ նախաձեռնություններով։

«Այսօր ես որպես առաջին ստորագրող կներկայացնեմ մի քանի պատգամավորների կողմից ստորագրված բանաձևը, որպեսզի մեր Ազգային ժողովը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և հայերի` իրենց հողում ապրելու իրավունքին»,- ասել է պատգամավորը։

Նախօրեին հազարավոր ցուցարարներ, Ֆրանսիայի CCAF-ի ներկայացուցիչներ, պատգամավորներ  կրկին հավաք էին կազմակերպել՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը և կոչ էին անում Ֆրանսիային ստանձնել իր պարտականությունները՝ պաշտպանելու հայերին։

 



 Պիտակներ
         Արցախի ճանաչում, Ֆրանսիայի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb