Ֆրանսիայի դեսպանն ընդունեց հադրութցիներին

Իրադարձային 12.11.2020   13:18   26

Հադրութի բնակիչները այսօր բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ու նամակներ փոխանցում դեսպանատներին։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հադրութցիներին ասաց, որ  Ֆրանսիան շատ հարցեր ունի Արցախի հարցում ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ։

«Հադրութն ամենատուժած տարածքներից է, մենք գիտենք այդ մասին։ Գիտենք, որ Հայաստանում իրավիճակը շատ բարդ է։ Գիտենք, որ շատ հարցեր կան հայտարարության հետ կապված, որը ստորագրված է։ Նաև շատ հարցեր ունենք մենք, որովհետև չենք ստորագրել այդ հայտարարությունը»,- նշեց նա։

Դեսպանն ասաց, որ իրենք առաջնահերթություն այն է, որ աջակցեն այն մարդկանց, ովքեր այս հարցում տուժել են։ Եվ այսօր օրվա ընթացքում Ֆրանիսյաի նախագահ Մակրոնը հանդիպում է ունենալու հայկական կառույցների ներկայացուցիչների հետ։

«Ես, ինչպես նշեցի, չենք ստորագրել այդ հայտարարությունը, բայց նախագահ Մակրոնն ասել է, որ այն, ինչ կատարվում է, պետք է ներկայացնի նաև Հայաստանի շահը։ Մենք միշտ կբացենք դեսպանատունը ձեզ համար, որպեսզի խոսեք ու ներկայացնեք ձեր խնդիրը»,- ասաց Լաքոտը։


 Պիտակներ
         հադրութցիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb