Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին վերջին լարումները

Քաղաքական 17.05.2021   12:28   52

Մայիսի 16-ին հեռախոսզրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի միջև: Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարարները քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին վերջին լարումները», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։


Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է «Հայաստանի հետ սահմանը ամրապնդելու համար երկար ժամանակ ձեռնարկված միջոցառումների մասին, մասնավորապես՝ Ադրբեջանի սահմանապահ ուժերի տեղակայումը մեր երկրին պատկանող դիրքերում, առկա տարաձայնությունների և լարումների կարգավորման հարցում Ադրբեջանի կառուցողական մոտեցումը, ներառյալ՝ Պետական սահմանապահ ծառայության ղեկավարության անհապաղ այցը տարածաշրջան ու բանակցությունները հակառակ կողմի հետ»:

Ադրբեջանի ԱԳ նախարարը շեշտել է «սահմանային լարումների ուռճացման և քաղաքականացման անթույլատրելիությունը և բանակցային ճանապարհով նման հարցերի լուծման կարևորությունը»։

«Նախարարներն ընդհանուր մտքեր փոխանակեցին նաև հետկոնֆլիկտային խնդիրների վերաբերյալ», - եզրափակել է ադրբեջանական ԱԳ նախարարությունը:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb