Ֆրանսիայի 20 պատգամավոր դիմել է իշխանություններին՝ անհապաղ ճանաչելու Արցախի Հանրապետությունը. Le Figaro

Աշխարհ 16.10.2020   19:41   57

Հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի քսան պատգամավորներ դիմել են երկրի իշխանություններին «անհապաղ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։

Բանաձևը ստորագրել են Առաջ հանրապետություն, Հանրապետական, Ժողովրդական շարժում, Ձախակողմյան պահպանողական, Ազատություն և տարածքներ և Սոցիալիստական կուսակցություններից պատգամավորներ։

Բանաձևի տեքստը հաստատում է «հայ ազգաբնակչության բնաջնջմանն սպառնացող, ադրբեջանական ցանկացած վարչական միավորից դուրս, Լեռնային Ղարաբաղի լիիրավ ինքնիշխանությունն ապահովելու բացարձակ անհրաժեշտությունը վերջնական սահմաններում, որոնք կորոշվեն բազմակողմ բանակցությունների ճանապարհով՝ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»։

Ֆրանսերեն հոդվածն այստեղ։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb