Ֆրանսիան պատրաստ է օգնել ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու հարցում. Մակրոն

Իրադարձային 13.11.2020   11:00   19

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մակրոնը զրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել նպաստելու Լեռնային Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի համար իրադրության երկարաժամկետ և արդար կարգավորման հասնելուն։

«Նախագահը գոհունակություն է հայտնել՝ կապված մարտական գործողությունների ավարտի հետ, հիշեցրել Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր բարեկամության մասին, ինչպես նաև հայտնել պատրաստակամություն՝ գտնելու ԼՂ-ում բոլոր կողմերի համար ընդունելի, արդար, երկարաժամկետ որոշում»,- նշվում է հաղորդագրության մեջ:


 Պիտակներ
         Մակրոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb