Ֆրանսիան նորմանդական ձևաչափի շրջանակում քննարկումների արագ վերսկսման հույս ունի

Հրատապ 02.04.2021   18:45   73

Փարիզը հույս ունի, որ նորմանդական ձևաչափի (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա) շրջանակում քննարկումներն առաջիկա շաբաթներին կարող են վերսկսվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը:

«Ես չեմ կարծում, թե (Դոնբասում – ծանոթ. խմբ.) իրադրության Էսկալացիա կլինի, բայց մենք զգոն ենք մնում»,- ասել Է նա BFM հեռուստաալիքի եթերում: «Մենք հուսով ենք, որ նորմանդական ձեւաչափի շրջանակում քննարկումները կարող են վերսկվել առաջիկա շաբաթներին»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         նորմանդական ձևաչափ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb