Ֆրանսիան մտադիր է ավիակիր ուղարկել Արևելյան Միջերկրական

Աշխարհ 02.09.2020   13:01   41

Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությունը շարունակում է սրվել: 

Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արևելյան Միջերկրականում Ֆրանսիայի, Կիպրոսի Հանրապետության և Իտալիայի մասնակցությամբ եռօրյա զորավարժություններ անցկացնելու մասին: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի վարած քաղաքականության պատճառով հայտարարել էր Անկարայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» վարելու մասին: 

Թուրք-հունական հարաբերությունների լարվածության ֆոնին սրվել են  նաև թուրք-ֆրանսիական հարաբերությունները:

Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է «Շարլ դը Գոլ» ավիակիրն ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատված:

Նշվում է, որ Մակրոնի այս մտադրության մասին ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյանները հայտնել են հունական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: 

Աղբյուրների հաղորդմամբ` այդ ավիակիրի հետ միասին Ֆրանսիան պատրաստվում է Արևելան Միջերկրական ուղարկել նաև կործանիչներ և սուզանավեր:

Հավելենք, որ ավիակրի ջրատարողությունը կազմում է շուրջ 42 հազար տոննա, երկարությունը՝ 261.5, լայնությունը՝ 64.4 մ, բարձրությունը՝ 75 մ։ Նավն ունակ է բացել մինչև 27 հանգույց արագություն։ «Շառլ դը Գոլ»-ի ավիախմբում ներառված են 40 ինքնաթիռներ, այդ թվում՝ հեռահար ռադիոտեղորոշման E-2C Hawkeye և Rafale M կործանիչներ։

Աղբյուրը՝ ermenihaber.am



 Պիտակներ
         Արևելյան Միջերկրական, Ֆրանսիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb