Ֆրանսիան կստեղծի ԶԼՄ-ների գործունեությանը օտարերկրյա միջամտության դեմ պայքարի գործակալություն

Աշխարհ 05.06.2021   13:00   57

Ֆրանսիայի վարչապետին առընթեր ազգային պաշտպանության և անվտանգության հարցերով գլխավոր քարտուղարության ղեկավար Ստեֆան Բույոնը հաստատել է ուսումնական տարվա սկզբին նոր ազգային գործակալություն ստեղծելու մտադրության մասին, որը պատասխանատու կլինի տեղեկատվական ոլորտում օտարերկրյա միջամտությունների մոնիտորինգի համար: Այս մասին տեղեկացնում է inopressa-ն:

«Խոսքը ոչ թե հետախուզական տվյալների հավաքման, այլ տեղեկատվական համավարակի բացահայտման մասին է: Եվ արդյոք այն բխում է ա՞յլ պետությունից կամ միջազգային կազմակերպությունից, որն ուղղված է քաղաքական առումով Ֆրանսիայի պետության ապակայունացմանը»,-հայտարարել է Ստեֆան Բույոնը:


 Պիտակներ
         ԶԼՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb