Ֆրանսիան Իրաքին 1 մլրդ եվրո վարկ կտրամադրի

Աշխարհ 15.01.2019   19:52   422

Ֆրանսիայի հաստատել է Իրաքին 1 մլրդ եվրո վարկ տրամադրելու ծրագիրը՝ տևական ռազմական գործողությունների հետևանքով վերջին տարիներին ավերված տարածքների վերակառուցման համար:  Al Arabiya-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ իր իրաքցի գործընկերոջ հետ Բաղդադում հանդիպելուց հետո: 
Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է նաև Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքի հնարավոր աճի վերաբերյալ հարցեր: 

 



 Պիտակներ
         Իրաք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon