Ֆրանսիան Էրդողանին կոչ է անում վերջ տալ սպառնալիքներին ու վիրավորանքներին

Աշխարհ 05.11.2020   15:45   31

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը սենատում ելույթ ունենալիս  Թուրքիային կոչ է արել վերջ տալ պաշտոնական Փարիզի հասցեին արվող սպառնալիքներին ու վիրավորանքներին։ 

«Թուրքիայի հետ հարաբերություններում մենք անցել ենք անընդունելի մակարդակի։ Հնչեցվում են վիրավորանքներ, սպառնալիքներ, զրպարտություններ։ Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի նախագահը և իր կառավարությունը  վերջ կդնեն այս տեսակ վերաբերմունքին»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարը։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ  Ֆրանսիան հայտարարեց, որ խորհրդակցության նպատակով հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին։ Դա այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող արտահայտություն էր արել։

Էրդողանին բարկացրել էր Մակրոնի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է Մուսուլմանների խորհուրդի հետ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ստեղծել «լուսավորչական իսլամ»։

Աղբյուրը՝ ermenihaber.am


 Պիտակներ
         Էրդողան-Մակրոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb